Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Կուսակցություն` կուսակցության մեջ

Կուսակցություն` կուսակցության մեջ
08.02.2013 | 22:49

ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը կողմ է ՀԱԿ կուսակցության ստեղծմանը և ՀԱԿ-ի կազմում ՀՀՇ-ի ընդգրկմանը, բայց հակված չէ ՀՀՇ-ի լուծարմանը: Նա համաձայն է արդարադատության նախարարության պահանջին, որ կուսակցության ներսում չի կարող կուսակցություն լինել, բայց գտնում է, որ. «Լուծարման տարբերակը նշանակում է գիծ գտնել քո անցյալի և ապագայի միջև: Դա նշանակում է քո բոլոր պարտականությունները` ծրագրային, քաղաքական, իրավաբանական, դու մի կողմ ես դնում և անցնում նոր գծի: Մենք, եթե ընտրենք լուծարման ճանապարհը, ապա այն արտոնությունները, որ ես ունեմ Եվրոպայում` որպես ՀՀՇ, կզրկվեմ դրանից: Հետևաբար ես հակված եմ, որ վերակազմավորման պրոցեսով գնանք»:

Դիտվել է՝ 2292

Մեկնաբանություններ